«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2010թ. սեպտեմբերի 5-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «171-րդ.» և «172-րդ» կետերով.

 

«171. ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների տեխնիկական վկայագիր տալու համար`

բազային տուրքի չափով

172. ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաների և սարքավորումների կորցրած տեխնիկական վկայագրի կրկնօրինակը տալու համար`

բազային տուրքի կրկնապատիկի

չափով»:

 

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում «գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները» բառերից հետո լրացնել «, ոչ ինքնագնաց գյուղատնտեսական մելիորատիվ, հիդրոմելիորատիվ մեքենաները, սարքավորումները» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

8 հոկտեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-28-Ն