Ընդունված է 2008թ. մարտի 12-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104) 15-րդ հոդվածի աղյուսակի`
1) 16-19-րդ և 26-րդ կետերում «գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների», բառերից հետո ավելացնել «, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների» բառերը, իսկ 201-րդ և 211-րդ կետերում «տրակտորային կցանքների» բառերից հետո ավելացնել «, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենամեխանիզմների կցորդների և կիսակցորդների» բառերը.
2) 29-րդ կետում «մեքենաները» բառից հետո ավելացնել «, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմները» բառերը.
3) 29.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
17 ապրիլի 2008թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-20 |
|