«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                       Ընդունված է 2008թ. մարտի 12-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104, այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածում`

ա) 25-րդ կետի «զննությունն անցնելու» բառերը փոխարինել «զննությունը ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու» բառերով.

բ) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-րդ կետ`

 

«25.1 լիցենզառուներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար

բազային տուրքի

250 տոկոսի չափով».

 

 

գ) ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի աղյուսակում՝

ա) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով`

 

«թ) տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեության իրականացման համար՝ տարեկան

բազային տուրքի

100-ապատիկի չափով»:

 

 

բ) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`

 

«զ) տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման համար` օգտագործվող յուրաքանչյուր հոսքագծի հաշվով, տարեկան

բազայինտուրքի 2000-ապատիկի չափով»:

 

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

17 ապրիլի 2008թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-18