Ընդունված է 2008թ. մարտի 12-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի, 2004 թվականի, ՀՕ -104, այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում `
1) 12-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով, իսկ «արժեթղթեր» բառը փոխարինել «արժեթղթերի ազդագիր» բառերով` իրենց համապատասխան հոլովաձևերով.
2) 34-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» և «ժգ» ենթակետերով.
«ժբ) ինկասացիոն ծառայությունների մատուցման համար՝ տարեկան |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
ժգ) աուդիտորական ծառայությունների իրականացման համար՝ ֆիզիկական անձանցից՝ տարեկան
իրավաբանական անձանցից՝ տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով բազային տուրքի 150-ապատիկի չափով». |
3) 17-րդ կետի «բացի սույն հոդվածի 1-16 «ը» կետերում» բառերը փոխարինել «բացի սույն հոդվածի 1-16 «ժգ» կետերում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
17 ապրիլի 2008թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-16 |
|