«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2014թ. փետրվարի 26-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածի աղյուսակում`

1) 2-րդ կետի «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 8-րդ կետի`

ա. «է» ենթակետից հանել «, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի» բառերը,

բ. «ը» ենթակետից հանել «, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի» բառերը.

3) 16-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ժա) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների`

 

- արտադրություն` տարեկան

 

բազային տուրքի

100-ապատիկի չափով

 

- արտահանում, ներմուծում կամ մեծածախ առևտուր` տարեկան

բազային տուրքի100-ապատիկի չափով»։

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

18 մարտի 2014թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-10-Ն