«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2012թ. մարտի 29-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքիդրույքաչափերը

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

 1. անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար, ներառյալ`

վկայական տալը

բազային տուրքիհնգապատիկի չափով

 2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքիչափով

 3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական

տալը

բազային տուրքիտասնապատիկի չափով

 4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքիհնգապատիկի չափով

 5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասինվկայականների կրկնօրինակը տալու համար

բազային տուրքիեռապատիկի չափով

 6. հայրության (մայրության) որոշման գրանցման համար

բազային տուրքի

չափով

 7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց

կողմից երեխայի որդեգրման գրանցման համար

բազային տուրքիերեսնապատիկի չափով

 8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու

համար, ներառյալ` վկայականներ տալը

բազային տուրքիեռապատիկի չափով

 9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության

կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար

բազային տուրքիկրկնապատիկի չափով

 10. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի

կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուղարկելու համար

բազային տուրքի

չափով

 11. օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն`

նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար

բազային տուրքիկրկնապատիկի չափով

 12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար

բազային տուրքի

չափով

 13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում,

լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար

բազային տուրքիկրկնապատիկի չափով

 

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 35-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

14 ապրիլի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-10-Ն