Ընդունված է 2009թ. դեկտեմբերի 23-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«ա) նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
|
բ) տարրական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝ |
|
|
- տարրական ընդհանուր` 1-ին աստիճան |
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
|
- տարրական մասնագիտացված` 1-ին աստիճան |
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
|
- տարրական հատուկ` 1-ին աստիճան |
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
|
գ) հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝ |
|
|
- հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
|
- հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
|
- հիմնական հատուկ` 2-րդ աստիճան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
|
դ) միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝ |
|
|
- միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
|
- միջնակարգ մասնագիտացված` 3-րդ աստիճան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
|
- միջնակարգ հատուկ` 3-րդ աստիճան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով:»: |
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
27 հունվարի 2010թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-6-Ն |
|