Ընդունված է 2014թ. փետրվարի 26-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը «19-րդ» բառից հետո լրացնել «, 19.1-ին» բառով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 23-րդ ենթակետից հանել «,15-րդ կետի «ա»-«զ» բառերը:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.
«Հոդված 19.1. |
Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետականտուրքի դրույքաչափերը |
1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան |
բազայինտուրքի10000-ապատիկի չափով
|
2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազայինտուրքի 50-ապատիկի չափով
|
3) շինանյութերի արտադրության հումքի,այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազայինտուրքի 250-ապատիկի չափով
|
4) գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազայինտուրքի 250-ապատիկի չափով
|
5) մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազայինտուրքի 300-ապատիկի չափով
|
6) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազայինտուրքի 50-ապատիկի չափով
|
7) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`
|
|
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազայինտուրքի 300-ապատիկի չափով
|
- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազայինտուրքի 100-ապատիկի չափով |
-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
|
բազայինտուրքի 50-ապատիկի չափով |
8) ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար`
|
|
- ֆիզիկական անձանցից |
բազայինտուրքիչափով |
- իրավաբանական անձանցից |
բազայինտուրքի 10-ապատիկի չափով |
9) ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար`
|
|
- ֆիզիկական անձանցից |
բազայինտուրքիչափով |
- իրավաբանական անձանցից
|
բազայինտուրքի 10-ապատիկի չափով |
Հոդված 4.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
18 մարտի 2014թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-4-Ն |
|