17 մայիսի 2016
17 մայիսի 2016
Մայիսի 17-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Պետական բյուջեի 2015թ. կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել մշակույթի և երիտասարդության, ինչպես նաև կրթության, գիտության և սպորտի բնագավառների պատասխանատուները:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ներկայացրած հաշվետվության համաձայն, ԼՂՀ պետական բյուջեով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հատկացումների հաստատված պլանը կազմել է 1մլրդ 258մլն 117 336 դրամ, կատարողականը՝ 1մլրդ 213մլն 882 393 դրամ կամ նախատեսվածի 96.5%:
ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի ներկայացմամբ 2015թ.-ին պետական բյուջեից բնագավառին հատկացված գումարը կազմել է 13մլրդ 994,1մլն դրամ, կատարողականը՝ 13մլրդ 424,4մլն դրամ կամ նախատեսվածի 95,9%-ը:
Խորհրդարանականները կառավարության ներկայացուցիչներին են առաջադրել ոլորտային հաշվետվություններին վերաբերող հարցեր և հանդես եկել բնագավառների որոշ ճյուղերի զարգացմանն ուղղված առաջարկություններով:
Վաղը՝ մայիսի 18-ին նախատեսված է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը կանոնակարգի համաձայն, անց է կացվելու դռնփակ: