ԼՈՒՐԵՐ
Մեկնարկել է ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացումը ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
12 մայիսի 2016

Մայիսի 12-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը և Արզիկ Մխիթարյանը:

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, զբոսաշրջության, մամուլի և ռադիո-հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 2015թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է փոխնախարար Արմինե Ալեքսանյանը:

Հաշվետվության համաձայն՝ ԱԳՆ պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 650 մլն 603,400 հազ դրամ ՀՀ դրամ, որից փաստացի ծախսվել է 647 մլն 445, 776 հազ ՀՀ դրամը կամ՝ նախատեսվածի 95.5%-ը:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը  ներկայացրել է զբոսաշրջության զարգացման և հուշարձանների պաշտպանության ոլորտների բյուջեի կատարման հաշվետվությունները, որի համաձայն՝ զբոսաշրջության զարգացման համար պետական բյուջեով նախատեսվել է 30 մլն ՀՀ դրամ, ծախսվել է 18,5 մլն դրամ կամ՝ նախատեսվածի 61%-ը: Հուշարձանների պաշտպանության ոլորտի համար նախատեսվել է 187 մլն ՀՀ դրամ, ծախսվել է 115 մլն ՀՀ դրամ կամ՝ նախատեսվածի 61%-ը:

«Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի հաշվետվության համաձայն՝ ընկերության փաստացի բյուջեն կազմել է 389մլն 708 հազ ՀՀ դրամ, ծախսվել է 387 մլն 204 հազ ՀՀ դրամ: 2015թ.ին Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունն ունեցել է 1 մլն 200 հազ ՀՀ դրամ շահույթ:

«Ազատ Արցախ» պաշտոնաթերթի 2015թ.ի պետական բյուջեի կատարողականն է ներկայացրել խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը: Հաշվետվության համաձայն 2015թ.-ի պետական բյուջեից խմբագրությանն է հատկացվել  83 մլն 881,4 հազ ՀՀ դրամ:

Նիստի ընթացքում հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով խորհրդարանականները հարցեր են առաջադրել զեկուցողներին:

ԼՈՒՐԵՐ