ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահը Ռուբեն Մելիքյանին ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին
05 մայիսի 2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Շուշիում մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գործունեությունը եւ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրան՝ ՄԻՊ ինստիտուտի ձեւավորման համար:

Աշոտ Ղուլյանը նոր օմբուդսմենին ներկայացնելիս մասնավորապես ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Ռուբեն Մելիքյանի մասնագիտական պատրաստվածությունը եւ  աշխատանքային հարուստ փորձը թույլ կտան նոր մակարդակի հասցնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

Արցախի Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը շնորհակալություն է հայտնել  Յուրի Հայրապետյանին՝ ՄԻՊ գրասենյակի ստեղծման եւ կատարած աշխատանքների համար եւ նշել, որ թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանա արդարացնել այն վստահությունը, որն այսօր ստացել է Ազգային ժողովից:

ԼՈՒՐԵՐ