ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
20 ապրիլի 2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 20-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի  օրակարգում ներառված օրենքների նախագծերը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Հովիկ Ջիվանյանը համապատասխան հաղորդումներ է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ    6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը՝ 11:00-ին:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, առաջիկա լիագումար նիստին ժամը 13:00-ին նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: 

ԼՈՒՐԵՐ