25 մարտի 2016
25 մարտի 2016
Մարտի 25-ին ԼՂՀ Ազգային ժողովում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը:
Նիստին քննարկվել են կազմակերպչական հարցեր և ուրվագծվել մասնագիտական հանձնաժողովի առաջիկա անելիքները:
Մտքերի փոխանակության արդյունքում հանձնաժողովը որոշել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ձևավորման ու մշակման նպատակով դիմել ԼՂՀ քաղաքացիներին, իրավաբանական անձանց, քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին՝ իրենց տեսակետներն ու հիմնավորումները մինչև ապրիլի 5-ը ներկայացնելու առաջարկով:
Սահմանադրական բարեփոխումների հետ կապված տեսակետները և դրանց պարտադիր հիմնավորումները ներկայացնելու համար գործում են constcom.nkr@gmail.com էլեկտրոնային փոստը և 94 85 08, 097 27 77 70 հեռախոսահամարները: