Նոր գումարման Երիտասարդական խորհրդարան
03 մարտի 2016
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի 2016թ. փետրվարի 22-ի թիվ 4 եւ մարտի 2-ի թիվ 5 կարգադրությունների հիման վրա Ազգային ժողովին կից ստեղծվում է երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարան, որը խորհրդակցական մարմին է:
Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել ԼՂՀ 18-28 տարեկան քաղաքացիները:
Յուրաքանչյուր անձ իր թեկնածությունն Երիտասարդական խորհրդարանում առաջադրելու համար ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը.
Դիմումներն ընդունվում են ս.թ. մարտի 3-25-ը ներառյալ, youth@nankr.am էլ-փոստով կամ Ստեփանակերտ, Փետրվարի 20, շ.2 հասցեով (ԱԺ ընդունարան)՝ նշելով «Երիտասարդական խորհրդարանի համար»:
Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել ԼՂՀ ԱԺ՝ 96-19-96 հեռախոսահամարով: