ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
23 փետրվարի 2016

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 23-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են 3-րդ նստաշրջանի առաջին նիստի  օրակարգում ներառված օրենքների նախագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին, ժամը՝ 11:00-ին:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, առաջիկա լիագումար նիստին նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: 

ԼՈՒՐԵՐ