Խորհրդակցություն` սահմանադրական բարեփոխումների թեմայով
04 փետրվարի 2016
Փետրվարի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվություններ սկսելու հարցը:
Քաղաքական քննարկումների եւ խորհրդատվությունների ձեւաչափը բաց է Արցախի մյուս կուսակցությունների համար: