ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
22 դեկտեմբերի 2015

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրինագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ դրան ուղեկցող օրենքների նախագծերը: 

Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 11:00-ին:

ԼՈՒՐԵՐ