ԼՈՒՐԵՐ
Հավատարմագրում - 2016
21 դեկտեմբերի 2015

Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների  հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի թիվ ՆՈ-001-Ն որոշմամբ՝ ԼՂՀ ԱԺ աշխատակազմը 2016թ. հունվարի 14-ից մինչև հունվարի 29-ը իրականացնում է ԼՂՀ Ազգային ժողովի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին՝ ներկայացնելով.

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրի հասցեն,

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները), որին պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը,

դ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) և 1 լուսանկար (3x4 չափսի),

ե) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են),

զ) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսում է մեկ տարուց պակաս ժամկետով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2016 թվականի հունվարի 29-ը:

Մանրամասն տեղեկությունների համար  կարող եք գրել press@nankr.am էլ-փոստին կամ` զանգահարել (047) 94-36-81 հեռախոսահամարով:

ԼՈՒՐԵՐ