ԼՈՒՐԵՐ
«Բյուջե-2016»-ի նախնական քննարկումների ամփոփումն Ազգային ժողովում
11 դեկտեմբերի 2015

Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

Ամփոփիչ նիստի ընթացքում քննության առնվեցին «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի փաթեթում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր:

Օրինագծերի մասին զեկույցներով հանդես եկան  ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Գրիգորի Մարտիրոսյանը և Արթուր Հարությունյանը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:

Զեկուցողները պատասխանել և պարզաբանումներ են տվել ԼՂՀ ԱԺ պատգամավորների առաջադրած հարցերին:

Գլխադասային հանձնաժողովը  ներկայացված բոլոր նախագծերը դրական եզրակացությամբ երաշխավորել է երկրորդ նստաշրջանի առաջիկա լիագումար  նիստի օրակարգ ընդգրկելու համար:

Նիստին ներկա են եղել նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,  ԼՂՀ  էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը և ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը:

ԼՈՒՐԵՐ