ԼՈՒՐԵՐ
2016թ. բյուջեի նախագծի քննարկումները՝ խմբակցություններում
08 դեկտեմբերի 2015

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության  ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Օրակարգում  «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումն  էր, որին ներկա էր ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ խմբակցությունը պաշտպանում է բյուջեի նախագծի հայեցակարգը և ընդունված կարգով ու ժամկետում առաջարկություններ է ներկայացնելու գլխավոր ֆինանսական փաստաթղթի առնչությամբ:

Օրվա երկրորդ կեսին, համաձայն ժամանակացույցի, տեղի ունեցավ «Շարժում-88» խմբակցության  ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

Քննարկվող թեման կրկին «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր:

«Շարժում-88» խմբակցության անդամները ԼՂՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանին առաջադրեցին բյուջեի վերաբերյալ իրենց դիտարկումները և նշեցին, որ առավել մանրամասն դրանք կներկայացնեն գրավոր տեսքով:

ԼՈՒՐԵՐ