ԼՈՒՐԵՐ
Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման հարցերը «Բյուջե-2016» քննարկումներում
08 դեկտեմբերի 2015

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ Աժ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժաղովների նիստը, որը վարում էր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Օրակարգային՝ «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված քննարկումներին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետը և շրջվարչակազմերի ղեկավարները: Ինչպես նշել է ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, այս ձևաչափով քննարկումները  կազմակերպվում են առաջին անգամ: Այն  հնարավորություն է կտա ավելի հստակ ու լիարժեք տեղեկություններ ստանալ շրջաններից և բյուջեի պլանավորման, ինչպես նաև օրենքների ընդունման միջոցով նպաստել յուրաքանչյուր շրջանին բնորոշ խնդիրների լուծմանը:

Զեկուցողները  և ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Գ. Մարտիրոսյանը պատասխանել և լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների հնչեցրած հարցերին:

ԼՈՒՐԵՐ