04 դեկտեմբերի 2015
04 դեկտեմբերի 2015
Դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների ֆինանսավորման մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
Համաձայն 2016թ.-ի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պետական բյուջեի նախագծի` համակարգի համար նախատեսված հատկացումները կազմել են 1 մլրդ 973 մլն 537 հազ դրամ:
ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ընդհանուր ծախսը նախատեսվում է 13 մլրդ 940մլն 247 հազար դրամ:
Բյուջեի նախագիծը ներկայացնող ոլորտների պատասխանատուները և ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Գ. Մարտիրոսյանը պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին:
Համատեղ նիստին մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Վահրամ Բալայանը: