ԼՈՒՐԵՐ
Բյուջեի նախագծի քննարկումները ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
04 դեկտեմբերի 2015

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ  սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանի և Ռուսլան Իսրայելյանի մուտքի խոսքերից հետո գործադիր իշխանության պատասխանատուները ներկայացրել են բյուջեի նախագիծը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության ոլորտի ֆինանսավորման հարցերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը:

Այսպիսով` սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսը 2016թ.-ին նախատեսվում է 21 մլրդ 957մլն դրամ:  Ս. Ավանեսյանն իր զեկույցում մասնավորապես նշել է, որ 2016թ.-ին նախատեսում են իրականացնել նաև ոլորտի  զարգացմանն ուղղված մի քանի պիլոտային ծրագրեր:

ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի համար նախատեսվում է ծախսել 5 մլրդ 949,8մլն դրամ:

Զեկույցների ավարտին ոլորտների պատասխանատուները պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին:

Քննարկումներին մասնակցել են խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Վահրամ Բալայանը:

ԼՈՒՐԵՐ