ԼՈՒՐԵՐ
«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական հեռագիր է հղել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին
14 նոյեմբերի 2015

«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։

«Հարգարժան պարոն Ռոշբլուան,

Արցախում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների լուրից: «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների եւ հազարավոր արցախցիների անունից ընդունեք մեր անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավն ու այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում աննախադեպ ահաբեկչության բոլոր զոհերի հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:

Ընդունեք նաեւ մեր հավաստիացումը, որ Արցախն ահաբեկչության դեմ պայքարում եւ համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է»,- ասված է ցավակցական հեռագրում։

ԼՈՒՐԵՐ