ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
29 հոկտեմբերի 2015

Հոկտեմբերի 29-ին Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը:

Նիստի օրակարգի համաձայն քննարկվել և ընդունվել են «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  առաջին ընթերցմամբ` «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», երկրորդ ընթերցմամբ` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Հանրային հատվածի  կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները:

Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել պատգամավոր Հայկ Խանումյանի նախաձեռնությամբ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ, ինչի արդյունքում հեղինակն առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը` լրամշակման նպատակով: Այդ աշխատանքն իրականացնելու համար պատգամավորների առաջարկով ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մասնակցությամբ կստեղծվի աշխատանքային խումբ:

Լիագումար նիստի վերջում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արսեն Առստամյանը, Հայկ Խանումյանը և Գագիկ Բաղունցը:       

ԼՈՒՐԵՐ