ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահը անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
27 հոկտեմբերի 2015

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 27-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են 2-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրինագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի պատրաստվածության վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին:

ԼՈՒՐԵՐ