Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՀՀ ղեկավար կազմին
13 հոկտեմբերի 2015
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 14-ին Երեւանում հադիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի եւ նույն կազմակերպության համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ:
Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների եւ ԼՂՀ պետական կառույցների, մասնավորապես՝ խորհրդարանի միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Արցախի հանրային-տնտեսական կյանքի զարգացման հարցերի շուրջ:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Նույն օրը Աշոտ Ղուլյանը մասնակցել է Փարաքարի պուրակում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ առաջին արտակարգ եւ լիազոր դեսպան Հարրի Գիլմորի հիշատակին նվիրված ծառատունկին: