ԼՈՒՐԵՐ
Համազգային հայ կրթական և մշակութային միության անդամները այցելել են ԼՂՀ Ազգային ժողով
22 հուլիսի 2015

Հուլիսի 23-ին Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ  կրթական և մշակութային միության 10 երկրներից ժամանած թվով 35 երիտասարդի:

Հանդիպման սկզբում Վ. Բալայանը միության ներկայացուցիչներին ներկայացրել է Արցախի պատմությունը, իսկ այնուհետև անդրադարձել երկրի ներկայիս տնտեսական և քաղաքական  զարգացումներին ու հեռանկարներին:

Ստանալով ամփոփ տեղեկություն Արցախի մասին՝ երիտասարդները ԼՂՀ ԱԺ փոխնախագահին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել:

Նրանք հիմնականում հետաքրքրվել են երկրի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տարաբնույթ թեմաներով, ինչպես նաև  զինադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր սահմանին տիրող իրավիճակով:

Բալայանը նշել է, որ Արցախի խաղաղության միակ երաշխավորը հայոց բանակն  ու հայ զինվորն է,  ով պատրաստ է համարժեք պատասխան տալ պետական սահմանը խախտել ցանկացող յուրաքանչյուրին :

Հանդիպման վերջում ԱԺ փոխնախագահը կարևորել է սփյուռքահայ երիտասարդության դերը հայրենադարձության, ինչպես նաև Արցախի ճանաչման գործընթացում:

ԼՈՒՐԵՐ