ԼՈՒՐԵՐ
Աշխատանքային խորհրդակցություն` Ազգային ժողովում
25 հունիսի 2015

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են նախորդ գումարման խորհրդարանից մնացած եւ առաջին նստաշրջանից հետո Ազգային ժողով մուտք գործած օրենսդրական նախաձեռնությունների պատրաստվածության հարցերը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները եւ ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով` խորհրդարանի նախագահը ստորագրել է որոշում` 2015 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նստաշրջան գումարելու մասին:

ԼՈՒՐԵՐ