Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահին
11 հունիսի 2015
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 12-ին Երեւանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին:
Հայկական երկու պետությունների խորհրդարանների ղեկավարները քննարկել են օրենսդրական եւ քաղաքական գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջեւ համագործակցության գործող համաձայնագրի զարգացման վերաբերյալ:
Նշենք, որ ԼՂՀ 6-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո միջխորհրդարանական ձեւաչափով այս հանդիպումն առաջինն էր: