ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին
10 հունիսի 2015

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ կառավարության անդամներին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ:

Համոզված եմ, որ օրենսդիր-գործադիր համագործակցությունն ու  կառուցողական երկխոսությունն իրենց ներդրումը կունենան պետական ծրագրերը կյանքի կոչելու գործում:

Մաղթում եմ համատեղ արդյունավետ գործունեություն` ի շահ մեր ժողովրդի եւ Արցախի Հանրապետության»:

 
ԼՈՒՐԵՐ