ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Հվ.Օսիայի խորհրդարանի խոսնակին
03 մայիսի 2015

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 3-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը կարևորել է Հարավային Օսիայի խորհրդարանի հետ համագործակցությունն ու գործընկերների դիտորդական առաքելության նշանակությունը` պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման  տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ժողովրդավարական գործընթացների  ամրապնդման գործում ընտրությունների կարևորությունը:    

Այնհուտեև կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԼՈՒՐԵՐ