ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
18 ապրիլի 2015

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկվել են Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրենքի նախագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի պատրաստվածության վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները և ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով` խորհրդարանի նախագահը հայտարարել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի արտահերթ նիստ գումարելու մասին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին, ժամը՝ 15:00-ին:

ԼՈՒՐԵՐ