ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստ
25 մարտի 2015

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Քննության առնելով օրակարգում ներառված օրինագծերը` խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական  անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքները, հաստատել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքները:

Լիագումար նիստի ավարտին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցություններն ու պատգամավորական խումբը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Շուշի քաղաքում հայկական ջարդերի 95-րդ տարելիցի հետ:

Այս համատեքստում անդրադառնալով Ստեփանակերտի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման աշխատանքներին` ԱԺ նախագահը գործընկերներին արտաբյուջետային ֆոնդին նվիրվատվություն կատարելու կոչ է արել:  

ԼՈՒՐԵՐ