ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
23 մարտի 2015

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրենքի նախագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի պատրաստվածության վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը՝ 11:00-ին:

ԼՈՒՐԵՐ