ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարին
23 մարտի 2015

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Ողջունելով հյուրին` ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է նման հանդիպումների արդյունավետությունը կրթության ու գիտության ոլորտում օրենսդրական բնույթի խնդիրների լուծման և փորձի փոխանակման տեսանկյունից:

Ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովում շրջանառվող կրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները` ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է օրենսդրական դաշտում ներդաշնակ քայլերի սերտ համագործակցության կարևորությունը:

Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին ու օրենսդրական բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր:  

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

ԼՈՒՐԵՐ