ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ ԽՀՀ պատվիրակությանը
13 մարտի 2015

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) պատվիրակությանը` Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:

Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին` ԼՂՀ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումները, ընդգծել Արցախի հարցում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից միասնական դիրքորոշմամբ հանդես գալու պատրաստակամությունը:

Անդրադառնալով Եվրամիության և միջազգային այլ հարթակներում Լեռնային Ղարաբաղին առնչվող քննարկումներին` ՀՀ ԱԺ Հայաստան - ԵՄ ԽՀՀ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը կարևորել է ՀՀ խորհրդարանականների կողմից Արցախի տեսակետը ճշգրիտ և հիմնավորված  ներկայացնելու անհրաժեշտությունը:  

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանն ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԼՈՒՐԵՐ