ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է մի խումբ ուսանողների
18 փետրվարի 2015

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 18-ին ընդունել է խորհրդարանում փորձուսուցում անցնող Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և իրավագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:

Աշոտ Ղուլյանն ապագա քաղաքագետների ու իրավագետների ուշադրությանն է ներկայացրել օրենսդիր իշխանության կառուցվածքին ու գործունեությանը, ԼՂՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններին և դրանց շրջանակում Ազգային ժողովի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող հարցերը:  Խորհրդարանի նախագահն ընդգծել է ուսումնառության ընթացքում զարգացման ժամանակակից միտումներին հետևելու, օտար լեզուների տիրապետելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին լիարժեք տեղեկատվությանը տիրապետելու և ճիշտ ներկայացնելու կարևորությունը:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է ուսանողների հարցերին և շնորհավորել նրանց՝ գալիք Վերածննդի օրվա առթիվ:

ԼՈՒՐԵՐ