ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է սահմանագծի դիրքեր
31 դեկտեմբերի 2014
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի դիրքեր՝ շնորհավորելու ՊԲ դիրքապահ զինվորների ու հրամանատարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին անցնող տարում գերհագեցած ծառայության եւ Արցախի պետական սահմանները վստահորեն վերահսկելու համար։
Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախի անվտանգության եւ անկախության գլխավոր երաշխիքն այսօր եւ գալիք բոլոր տարիներին լինելու է Պաշտպանության բանակը եւ ժողովրդի կազմակերպվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը պաշտպանելու վճռականությամբ։