ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
24 դեկտեմբերի 2014

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրինագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» եւ դրան ուղեկցող օրենքների նախագծերը: 

Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 11:00-ին:

ԼՈՒՐԵՐ