Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում
17 դեկտեմբերի 2014
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրենքների նախագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» եւ դրա հետ կապված օրենքների նախագծերի փաթեթը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:
Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 11:00-ին: