ԼՈՒՐԵՐ
Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
13 դեկտեմբերի 2014

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:

Օրակարգում  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի եւ դրանում ներկայացվող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին եւ դրա հետ կապված  օրենքի նախագծերի փաթեթի, «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկումներն էին:

Նիստին մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ս.Ավանեսյանը, ԿԱ հարկային պետական ծառայության պետ Ա.Բալայանը, ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կ.Ներսիսյանը։

Պատգամավորների բարձրացրած հարցերին պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարներ Մ.Հակոբջանյանը եւ Գ.Մարտիրոսյանը:

ԼՈՒՐԵՐ