09 դեկտեմբերի 2014
09 դեկտեմբերի 2014
Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Հրանտ Սաֆարյանը:
Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի, խմելու եւ ոռոգման ջրի ոլորտների ֆինանսավորման հարցերն էին:
Ըստ համապատասխան կառույցների՝ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները կատարվել են հետեւյալ կերպ. գյուղատնտեսության նախարարություն՝ 3.600 մլն դրամ, քաղաքաշինության նախարարություն՝ 8.900 մլն դրամ, արտադրական ենթակառուցվածքների նախարարություն՝ 2.245 մլն դրամ, ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչություն՝ 287 մլն դրամ, ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչություն՝ 288 մլն դրամ, հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ 148 մլն դրամ, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ՝ 820 մլն դրամ, Արցախի ներդրումային հիմնադրամ՝ 2.500 մլն դրամ:
Պատգամավորների բարձրացրած հարցերին պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Մ. Հակոբջանյանը եւ Գ. Մարտիրոսյանը: