09 դեկտեմբերի 2014
09 դեկտեմբերի 2014
Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական եւ առողջապահության ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում սոցիալական եւ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության ոլորտի ֆինանսավորման հարցերն էին:
2015 թվականի ֆինանսական ծրագրերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 22.79 մլն դրամ), առողջապահության փոխնախարար Կ. Ղուկասյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 5.750 մլն դրամ), Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 1.97մլն դրամ): Ըստ շրջանների վարչակազմերի՝ բյուջետային հատկացումները կատարվել են հետեւյալ կերպ. Ասկերանի շրջան՝ 181 մլն դրամ, Հադրութի շրջան՝ 149 մլն դրամ, Մարտակերտի շրջան՝ 176 մլն դրամ, Մարտունու շրջան՝ 190 մլն դրամ, Շուշիի շրջան՝ 123 մլն դրամ, Քաշաթաղի շրջան՝ 306 մլն դրամ եւ Շահումյանի շրջան՝ 118 մլն դրամ:
Պատգամավորների բարձրացրած հարցերին պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Մ. Հակոբջանյանը եւ Գ. Մարտիրոսյանը: