08 դեկտեմբերի 2014
08 դեկտեմբերի 2014
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը:
Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտների ֆինանսավորման հարցերն էին:
2015 թվականի ֆինանսական ծրագրերի վերաբերյալ համապատասխան զեկուցմամբ հանդես եկան ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 13.540 մլն դրամ), մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 1.389 մլն դրամ) եւ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռ.Հովսեփյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 276 մլն դրամ):
Նիստին մասնակցում էր նաեւ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մ. Հակոբջանյանը: