Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
08 դեկտեմբերի 2014
08 դեկտեմբերի 2014
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը:
Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ փրկարար ծառայության ֆինանսավորման հարցերն էին:
Նիստն անց է կացվել դռնփակ: