ԼՈՒՐԵՐ
Արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
05 դեկտեմբերի 2014

Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Համատեղ նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արտաքին գործերի նախարարության  եւ տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերն էին:

2015 թվականի ֆինանսական ծրագրերի վերաբերյալ համապատասխան զեկուցմամբ հանդես եկան ԼՂՀ ԱԳ նախարար Կ. Միրզոյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 650 մլն դրամ), ԿԱ զբոսաշրջության եւ պատմանական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 99 մլն դրամ), Արցախի հանրային հեռուստառադիոնըկերության խորհրդի նախագահ Ն. Գասպարյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 389 մլն դրամ) եւ «Ազատ Արցախ» հանրային թերթի գլխավոր խմբագիր Լ. Մարտիրոսյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 78 մլն դրամ):

ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մ. Հակոբջանյանը պատասխանել եւ լրացուցիչ պարզաբանումներ է տվել  պատգամավորների բարձրացրած հարցերին:

 

ԼՈՒՐԵՐ