05 դեկտեմբերի 2014
05 դեկտեմբերի 2014
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պետական-իրավական եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը:
Համատեղ նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների եւ դատախազության ֆինանսավորման հարցերն էին:
2015 թվականի ֆինանսական ծրագրերի վերաբերյալ համապատասխան զեկուցմամբ հանդես եկան ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ. Մուսայելյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 501 մլն դրամ), Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գ. Ժամհարյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 411 մլն դրամ), կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը (բյուջեով նախատեսված հատկացումները ՝ 637 մլն դրամ), Գերագույն դատարանի նախագահ Ն. Նարիմանյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 564 մլն դրամ), գլխավոր դատախազ Ա. Մոսիյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 519 մլն դրամ), արդարադատության նախարար Ա. Դանիելյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 333 մլն դրամ), վերահսկիչ պալատի նախագահ Է. Ավանեսյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 139 մլն դրամ), մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ Ա. Հայրիյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 230 մլն դրամ), քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բ. Առուշանյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 103 մլն դրամ) եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Արզումանյանը (բյուջեով նախատեսված հատկացումները՝ 213 մլն դրամ):
ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մ. Հակոբջանյանը պատասխանել եւ լրացուցիչ պարզաբանումներ է տվել պատգամավորների բարձրացրած հարցերին: