Դասընթաց Երիտասարդական խորհրդարանում
24 նոյեմբերի 2014
Նոյեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամների համար կազմակերպվել էր դասընթաց, որը վարում էր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Քննարկման թեմաներն էին. «Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթաց. ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները» ու «Ինտեգրացիոն գործընթացները Հայաստանի Հանրապետությունում. մարտահրավերներ, հնարավորություններ»:
Կարեն Բեքարյանն երիտասարդական խորհրդարանի անդամների ուշադրությունը հրավիրեց առաջին հերթին այն տերմինաբանությանը, որով ներկայացվում է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման հետ կապված տեղեկատվությունը: Այնուհետև բանախոսն անհրաժեշտ պարզաբանումներ տվեց ներկայացված թեմաների մանրամասներից և պատասխանեց Երիտասարդական խորհրդարանի անդամների հարցերին: