Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում
24 նոյեմբերի 2014
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը: Մշտական հանձնաժողովների նախագահները շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ հանդես եկան համապատասխան հաղորդումներով:
Ամփոփելով արդյունքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը՝ 11:00-ին: